Posted in Մայրենի 6

Տերն ու ծառան

Բնութագրի՛ր կերպարներին: Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:

Հարուստը մտածել էր, որ ծառան անխելք է և շուտ կհանձնվի, բայց ծառան նրա խելացիությամբ հղթեց տիրոջն ու գնաց տուն։ Ինձ դուր եկավ ծառայի խելացի լինելը։

Posted in Բնագիտություն 6

Ամփոփիչ

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանն ցույց է տալիս տաքը կամ սառը թվով։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Եթե մի մարմինը դնենք ուրիշ մարմնի հետ որոշ ժամանակ հետո նրանց ջերմաստիճանները կհավասարվեն։

  1. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

բժշկական,մետաղային,սպիրտային,սնդիկային,հեղուկ,էլեկտրական։

  1. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Դնել մարդու վրա և րոպեներ հետո հանել և նայել ջերմատիճանը։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Պնդացումը եթե մենք ջուրը դնենք այնտեղ, որտեղ զրո ցելսիուս կամ ավելի ցածր է ջուրը կպնդանա դա պնդացումն է։

Հալումը եթե մենք սառույցը դնենք մի տեղ, որտեղ ջերմաստիճանը զրոից բարձր է այն կհալվի դա հալումն է։

  1. Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը որի դեպքում հեղուկը եռում է դա կոչվում է եռում։

  1. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Որովհետև արեգակն ամենատաքն է և դրա շնորհիվ լինում է լուսասինտեզ,հողի քայքայում և տաք ջերմաստիճան որը շատ պետք է բնության և մարդկանց համար։

  1. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

Պինդ – փայտ,թուղտ,ածուխ

հեղուկ – նավթ

գազ – բնական գազ

  1. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Այո կան (գեյզերները)

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :

Եթե մի մարմինը դիպչում է մի մարմնին այդ ժամանակ մարմինները դառնում են էլեկտրականացված։

  1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:

Չափում են գործիքով։

Posted in Մայրենի 6

Թումանյանական

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական, զուր, զիլ…

կուսական – անարատ

զուր –  իզուր

զիլ – սուր

2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը: 

Այն կոչվում է պատրանք, որովհետև հեղինակի աչքին երևում է խաբեություն, որտեղ նա տեսնում է իր եղբորը։

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Բացատրի՛ր բառերը։ 

գահ – աթոռ

հողմ – ուժեղ քամի

Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։ 

Բանաստեղծության ասելիքն այն է, որ ամպերը նույնիսկ հողմից չէին բաժանվում․ դա կոչվում է միասնականություն։