Posted in Մայրենի 6

Գանձեր ունեմ անտակ, անծեր

Ամեն մարդ ունի իր <<գանձը>>։ Այդ է պատճառը, որ ամեն մի մարդ յուրահատուկ է իր շնորհքով։ Ես իմ գանձն եմ համարում մաթեմատիկան և ծրագրավորումը։ Մարդը դպրոցում սովորելուց հետո ընտրում է իր գանձը։ Ես ընտրել եմ մաթեմատիկան ու ծրագրավորումը և հուսով եմ, որ դա իմ մոտ լավ կստացվի։ Կունենամ լավ գիտելիքներ և կճանապարհորդեմ տարբեր երկրներ։ Եթե դու ունես բնության կողմից նվիրված գանձ, պետք է լավ օգտագործել այն և զարգացնել։ Երազանքներից առաջ միշտ պետք է լավ սովորել և շատ աշխատել։

Posted in Մայրենի 6

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ շնորհք, վերուստ, ճոխ, հանք, բաշխել, երկյուղ։

շնորհք – տաղանդ

վերուստ – վերևում

ճոխ – թանկ գին ունեցող

հանք – բնական հանքային հումք, որ պարունակում է մետաղներ կամ մետաղային միացություններ, միներալ:

բաշխել – բաժանել

երկյուղ – վախ։

2. Դուրս գրի՛ր ժխտական նախածանց ունեցող բառեր։ 

անտակ, անծեր, անվերջ, անհատ:

3. Դուրս գրի՛ր հոմանիշ բառեր։ 

Հարուստ – ճոխ

երկյուղ – ահ

անտակ – անծեր

4. Ո՞րն է բանաստեղծության արտահայտած գաղափարը։

Բանաստեղծության գաղափարն այն է,որ ամենակարևոր հարստությունը մարդու շնորհքն է։

5. Դուրս գրի՛ր ածականններ՝ հատկանիշ ցույց տվող բառեր։ 

անտակ, անծեր, հարուստ, ճոխ, անհուն, առատ, ազատ, ձրի, անվերջ, անհատ, չար, բախտավոր, պայծառ, նոր։

6. Գանձեր ունեմ անտակ, անծեր․․ Ի՞նչ գանձերի մասին է խոսում Թումանյանը։ 

Թումանյանը նկարագրում է իր բանաստեղծական գանձերը, որը նրա մոտ շատ լավ է ստացվում։

7. Ինչո՞ւ է վերնագրված ,,Իմ երգը,,։ 

Այդ երգով նա նկարագրում է իր շնորքհները։