Posted in Բնագիտություն

Ամփոփում բնագիտությունից

Սովորողի բլոգի բաժնի հղումը

https://danielkhalapyan.wordpress.com/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)

Գյումրի

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)

Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին։

Ուսումնական նախագծեր (դնել հղումները)

Առաջարկներ

1.Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:

Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: 

2.Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն: 

Տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխությամբ: Դրանք չորսն են՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:

3. … օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։

ծովածոցեր

4.Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են ծովի մակարդակ:

5.Կղզիները դա ——————-, թերակզղիները դա ———————, նեղուցները —- ——————:

Կղզիները դա օվկիանոսների, կամ ծովերի մեջ գտնվող ցամաքներն են, որոնք կապ չունեն մայրացամաքների հետ,  թերակզղիները դա օվկիանոսների, կամ ծովերի մեջ գտնվող, մի մասով կպած մայրացամաքին կղզիներ են, նեղուցները դա երկու ջրային տարածքները միավորող նեղ ջրային տարածք է:

6.Կենդանի օրգանիզմներով բնակեցված Երկրի թաղանթը կոչվում է …:

կենսոլորտ 

7.Մթնոլորտի՝ Երկրի մակերևույթին մոտ շերտերում ջրի մանրագույն կաթիլների կուտակումն անվանում են …:

ցող

8.… օդի տեղափոխությունն է Երկրի մակերևույթի նկատմամբ հորիզոնական ուղղությամբ:

9.… ցամաքի ջրով լցված բնական գոգավորություն է , որն անմիջական կապ չունի ծովի հետ:

քամի

10Գետը ջրի մշտական բնական հոսքն է իր մշակած հունով:

11Նեղուցը ջրային այն նեղ տարածքն է, որն ընկած է ցամաքի տարբեր մասերի միջև և միացնում է ջրային ավազանները:

12. Եղյամը բույսերի և այլ առարկաների վրա սառույցի բյուրեղիկների նստվածքն է:Այն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը ցածր է լինում 0 աստիճան C-ից:

13.Ըստ ծագման ապարները բաժանվում են երեք խմբի`

  • հրային (մագմային)
  • նստվածքային
  • ձևափոխված(մետամորֆային)

:

14.Երկրի մակերևույթի անհարթությունների ամբողջությունը կոչվում է ռելիեֆ:

15.Աշնանային և գարնանային գիշերահավասարի օրերը:…………………:

Գարնանային միջեւ Մարտի 20-ին և 21-ին

Posted in Բնագիտություն

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից;

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  1. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

  1. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

  1. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Posted in Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից, կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ:

  1. Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

Կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

  1. Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են:

  1. Ինչո՞վ են սնվում կենդանիները:

Կենդանիները սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

Posted in Բնագիտություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտր մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Քաղցկեղ,մաշկային հիվանդություններ,նյարդային համակարգի խանգարում:

Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Մեքենաների արտանետած ածխաթթու գազը:

Posted in Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

  1. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

  1. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի: Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

  1. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

 Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի     մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերր, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

  1. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Մեր բնակավայրում տեղումները լինում են ձյան և անձրևի տեսքով:

Posted in Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Քամին առաջանում է սառը և տաք օդերի բաումներից։

  1. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Հայաստանում բնորոշ տեսա կի քամիներից են Լեռնահովտային քամիները։

  1. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Պասսատները չեն փոխում են ուղղությունը իսկ մուսսոններ փոխում են։

  1. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
  1. Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Posted in Բնագիտություն

Թեստային աշխատանք

Լրացրեք նախադասությունը.

  1. Ծոցերը օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։
  2. Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերևույթի մակարդակն անվանում են ծովի մակարդակ։
  3. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց վտակներն են։
  4. Ըստ հոսակարգի, լճերը լինում են հոսուն և անհոսք, ըստ քիմիական կազմի, քաղցրահամ և աղի։
  5. Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են ստորեկյրա ջրեր, իսկ երկու ջրամերժ շերտերի միջև եղած ջուրը՝ միջշերտային ջրեր։
  6. Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է սարցադաշտ։
  7. Ջրոլորտի բաղադրամասերն են օվկիանոսի, ցամաքի, կենդանի օրգաիզմների և մթնոլորտի  մեջ գտնվող ջրերը:
  8. Կղզիները չորս կողմից ջրով շրջապատված ցամաքներն են, թերակզղիները մի կողմով միացած են ցամաքինիսկ մյուս կողմերը շրջապատված են ջրով, նեղուցները ջրային ավազանները իրար միացնող և ցամաքները իրարից բաժանող ջրային նեղ հատվածներն են։

Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերեւույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

Posted in Բնագիտություն

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: 
  2. Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  3. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
  4. Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում:
  5. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  6. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
  7. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
  8. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Posted in Բնագիտություն

Գյումրի

Սա իմ առաջին այցը չի լինելու Գյումրի։ Նախկինում ես երկու անգամ այցելե եմ այդ հրաշալի քաղաքը։ Սակայն, ես դպրոցի հետ առաջին անգամ եմ լինելու այնտեղ և շատ լավ զգացողություններ ունեմ ու անհամբեր սպասում եմ։

Գյումրին ՀՀ երկրորդ քաղաքն է։ Գյումրին գտնվում է Շիրակի մարզում Ախուրյան գետի ձախ ափին։ Երեվանից գտնվում է 126 կմ հեռավորության վրա ։ Գյումրու հին անունը Կումայրի է, իսկ 1840 թվականից կոչվել է Գյումրի։ Սովետական շրջանում անվանել են Լենինական, և մինչև այժմ կան մարդիկ, որոնք այդ անունն են օգտագործում։ Գյումիում են ծնվել շատ հայտնի արվեստագետներ, ինչպես օրինակ՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյան։

Վստահ եմ, որ շատ լավ կանցնի մեր եռօրյա ճամփորդությունը Գյումրիում։

(տե՛ս նկարները)

Ահա Գյումրու զինանշանն ու դրոշը։

Օգտվել եմ ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB

Posted in Բնագիտություն

Դոմինոյի էֆեկտ

Գրքում կան մի քանի դոմինոյով փորձեր, որոնք ինձ չհաջողվեցին անել։ Սակայն այդ փորձերն ինձ հուշեցին մեկ այլ փորձի՝ դոմինոյի էֆեկտի մասին։ Ես որոշեցի ցուցադրել դա։

Դոմինոյի սկզբունքի ցուցադրման համար անհրաժեշտ է դոմինոյի քարերը կողքի վրա դնել և կառուցել շղթա։ Կարևոր է, որ քարերի միջև հեռավորությունը լինի հավասար։ Առաջին քարը թեթևակի հրելու դեպքում բոլոր քարերը հաջորդաբար ընկնում են։ Ֆիզիկայի օրենքով սա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր քարի ընկելու համար անհրաժեշտ է ավելի քիչ էներգիա, քան այն էներգիան, որը հաղորդվում է բախման ժամանակ։ Այսպիսով, առաջանում է շղթայական ռեակցիա։

Դոմինոյի էֆեկտը նաև եզրույթ է գիտության մեջ բացատրելու համար հասարակության, տնտեսության և այլ բնագավառներում շղթայական ռեակցաները։ Օրինակ, ժամանակին կարծում էին, որ եթե մի երկրում կոմունիստական հասարակարգ հաստատվի, այն դոմինոյի էֆեկտով կտարածվի այլ հարևան երկրներում։ Կամ գնաճը․ եթե մի ապրանք թանկանա, այն նույն սկզբունքով ազդեցություն կունենա մյուս ապրանքների վրա։

Ահա իմ նկարած դոմինոյի էֆեկտը․