Posted in իմ գրադարանը

Ուսումնական գարուն

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդում եմ Քրիստինե Նյոստլինգերի <<Պատմություններ Ֆրանցի մասին>> գիրքը։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է հեղինակը նկարագրում բոլոր հերոսներին։ Նա դա անում է այնքան պատկերովոր, որ ես կարողանում եմ պատկերացնել հերոսների արտաքին տեսքը և բնավորությունը։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ֆրանցը այս գրքի գլխավոր հերոսն է։ Նա վեց տարեկան է, բայց շատերին թվում է, դե նա դեռ չորս տարեկան է։ Շատերը չեն հավատում, որ նա տղա է։ Նրա հայրը նույնպես մանուկ ժամանակ նման է եղել աղջկա։ Ֆրանցը աշխույժ և ընկերասեր տղա է։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ շատ է դուր գալիս գիրքը։ Ես այն դեռ չեմ ավարտել ամբողջական կարծիք ունենալու համար, բայց կարող եմ ասել, որ մեծ հետաքրքրությամբ եմ կարդում և սպասում ավարտինշ

  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
Posted in Մայրենի, իմ գրադարանը

Ձմեռային ընթերցանություն

Ձմեռային արձակուրդներին ես կարդացի անգլիացի հանրահայտ գրող Ռոնալդ Դալի Չարլին և շոկոլադի գործարանը վեպը։ Այս գիրքը մայրիկս գնել էր ամռանը, սակայն ես չէի հասցրել կարդալ։ Գիրքը շատ հետաքրքիր էր, և թեև 140 էջ է, ես այն կարդացի երկու օրում։

Այս հեքիաթ-վիպակը Չարլի անունով մի փոքրիկ տղայի մասին է, որը ապրում է աղքատ ընտանիքում և ունի մեծ երազանք այցելել շոկոլադի կախարդական գործարան։ Գիրքը Չարլիի և նրա ընկերների արկածների մասին է, որոնք ներկայացված են շատ պատկերավոր։ Իր աշխուժությամբ և արկածներով Չարլին նաև օգնում է իր ընտանիքին տեղափոխվել և ապրել ավելի լավ վայրում։ Ինձ համար կրկնակի հաճելի էր կարդալ գիրքը, քանի որ ես դիտել էի ֆիլմը և կարդալիս փորձում էի համեմատել, թե որ գործն է ավելի լավ ներկայացված՝ ֆիլմը թե՞ գիրքը։

Posted in իմ գրադարանը

Իմ ընթերցած գիրքը

Աշնայային արձակուրդին ես նախընտրեցի կարդալ ոչ թե գեղարվեստական, այլ հանրագիտարանային նյութ։ Մի քանի ամիս առաջ գնել էի Հարյուր փաստ գիտնականների մասին գիրքը, սակայն ժամանակ չէի ունեցել ընթերցել։

Գիրքը տարբեր գիտկանականների և նրանց գյուտերի մասին է։ Ընտրված են հետաքրքիր պատմություններ այդ գիտնականների կամ նրանց գյուտերի հետ կապված և համառոտ ներկայացված։ Ինձ համար շատ հետաքրքիր էր կարդալ այդ հայտնագործությունների մասին։ Թեև գիտեի որոշ գյուտերի մասին, կային բազվաթիվ գյուտերի, որոնց մասին չէի լսել։ Գրքում, փաստորեն, գեղարվեստական գրքի նման հերոսներ չկային։ Այստեղ հերոսները գիտնականներն էին իրենց զարմանալի գյուտարարությամբ։ Ես ընկերիս կպատմեմ այդ գիտնականների և նրանց գյուտերի մասին։ Կարծում եմ՝ դա կոգեշնչի դասընկերներիս իրենց ուսման մեջ ձգտել հասնել մեծ բաների։