Posted in Ամառային ճամբար

Օրապատում 05.30

Այսoր իմ երկրորդ օրն էր ճամբարում մենք ամփորդեցինք դեպի Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Անցանք թունելի միջով և նստեցինք մանկական երկաթուղի։ Այսօր օրը շատ լավն եր և հագեցած եր։

Posted in Ամառային ճամբար

Սևանա լճի մասին

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Այն քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83մ։
Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:
Լիճը միշտ չէ, որ կոչվել է Սևան, ինչը նշանակում է Սև վանք՝ ի պատիվ Սևանավանք հինավուրց վանքի, որը գտնվում է թերակղզում: Նախկինում Սևանը կոչվում էր Գեղամա ծով` լճի շրջակայքում գտնվող Գեղամա լեռնաշխարհի պատվին:
Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճն ունի պարզ փիրուզագույն գույն, ամպամած օրերին `խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո: