Posted in Պատմություն և քաղաքականություն

ԻՆչ կլինի՞, եթե Ուկրաինան հաղթի պատերազմը

Սկզբում Ուկրաինան ավելի շատ կորուստ էր ունենում։ Սակայն հիմա կարծես թե ուժերը հավասար են։ Իմ կարծիքով եթե Ուկրաինան հաղթի, այդ հաղթանակն իր ազդեցությունը կթողնի, ոչ միայն երկու կողմերի, այլ նաև ամբողջ աշխարհի վրա։ Ռուսաստանի դերն իբրև գլոբալ խաղացող կթուլանա։ Ծավալապաշտական երկրները կհասկանան, որ չեն կարող ինքնիշխան երկրների վրա հարձակվել։ Երկրները կդառնան ավելի հանդուրժող իրար նկատմամբ։ Օրինակ՝ Սերբիան կարող է ընդունել Կոսովոն և հաշտվեն։ Ադրբեջանը նույնպես, հուսով եմ, հեռու կմնան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հայաստանն այժմ ստիպված է չեզոք մնալ և աջակցություն ցույց չտալ Ռուսաստանին և Ուկրաինային, իսկ այս պարտությունից հետք Հայաստանը կկարողանա ազատ արտահայտել իր դիրքորոշումը։

Ես շատ կուզեի, որ այս պատմություններից հետո Հայաստանը Արևմուտքի հետ ավելի շատ կապեր ունենա, բայց չկորցնի շփումը Հնդկաստանի հետ։