Posted in Ճամփորդություններ, Ամառային ճամբար

Ամբերդ

Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Արատեսի ճափորդություն

Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի  թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Կա կարծիք, որ եկեղեցին կառուցվել է զինվորական նպատակով, քանի որ այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ, և իշխանները պետք է մարտնչեին նրանց դեմ։ Եկեղեցին գտնվում է կանգուն վիճակում։

Արատեսի վանք

Վանքը գտնվում է Եղեգիա գետի Արատես վտակի ափին։ 13-րդ դարում Ստեփանոս արք․ Օրբելյանը վանքն իր կալվածքներով հանձնել է Նորավանքին որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։ Վանքն ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։

Արփա գետ

Արփան Արաքս գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների։ Ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։

Գետի երկարություն 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջըրհավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այստեզ կառուցված են մի շարք ջրհան կայաններ և ՀԷԿ-եր։

Արատես գետ

Արատես գետը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և միախառնվում Կարակայա գետին։ Երկարությունը 12 կմ է։ Ընդհանուր ջրահավաք մակերեսը` 33,2 կմ²։

Posted in Ճամփորդություններ

Վերադարձ Գյումրիից

մեր առաջին կանգառը Արուճի քարավանատունն էր ։ Հետո մենք գնացինք թալինի դպրոց խաղացինք ֆուտբոլ ։ Գնացինք հյուրատուն տեղավորվեցինք։ Հյուրատունից դուրս եկանք և թափառեցինք Գյումրիի փողոցներով ։ Վերադարձանք հյուրատուն ։

Երկրորդ օր

Սկսեցինք մեր օրը վազքից ։ Հետո մենք գնացինք գյումրիկների խանութ ։ Գնացինք գեղարվեստի ակադեմիա։ Քայլեցինք դեպի հոլի խանութ ։ Մեզ սովորեցրեցին հոլ պտտեցնել նաև Գյումիում մարդիկ հոլին ասում են ֆռռիկ։ Հետո գնացինք հյուրատուն ։ Երեկոյան մենք գնացինք լողավազան լողալու ։ Վերադարձանք հյուրատուն և ընթրեցինք ։

Երրորդ օր

Մենք երրորդ որը գնացինք Մհեր Մկրտչյանի թանգարան։ Գնացինք նաև Ասլամազյան քույրերի թանգարան ։ Տեսանք շատ գեղեցիկ նկարներ ։ Վերադարձանք Երևան տեսանք ծնողներին ։ Գյումրիում իմ կարծիքով շատ լավ անցավ։

Posted in Ճամփորդություններ

Այց Երևանի պատմության թանգարան

Դեկտեմբերի 2-ին մենք դասարանով անցելեցինք Երևանի պատմության թանգարան։ Թեև շենքը նոր է, և այստեղ թանգարանը գործում է 2005 թվականից, այն իրականում հիմնադրվել է 1931 թվականին։

Մեր այցը շատ հետաքրքիր անցավ։ Շատ ուշագրավ էին թանգարանի ցուցադրությունները։ Դրանց միջոցով հնարավոր էի տեսնել, թե ինչ զարգացում է ապրել Երևան քաղաքը։ Ինձ ամենաշատը դուր եկան գարեջրի և կոնյակի տակառները։ Այդ տակառներից երևում է, թե ինչպես է գնալով զարգացել գարեջրի և կոնյակի պատրաստման եղանակները։

Ինձ համար շատ կարևոր էր մեր մայրաքաղաքի պատմությանը ծանոթանալը։ Ես շատ կուզեմ, որ այսպիսի այցելությունը կրկնվեն։