Posted in Մայրենի 6

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Բնութագրի՛ր Մարտինոին:

Մարտինոն համառ էր և անվախ։

Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:

Իմ կարծիքով դա նրա համառությունից է։

Մեկնաբանի՛ր այս միտքը՝ Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը:

Ես այս միտքը կմեկնաբանեմ այսպես։ Կյանքում միշտ այդ խոսքը ճիշտ է քանի-որ այն մարդը ով առաջինն է քայլ անում նա միշտ հասնում է իր ուզածին։

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի` ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:

Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Պատկերացնու՞մ եք մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի: Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է:Իսկապես մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել: Իրոք դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի հզոր կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:

2. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ ՝ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն` Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։

Մեծանում էին Հակոբի որդիները Արամն ու Արեգը։

Մեծանում էին Հակոբի որդիները` Արամն ու Արեգը։

Մեծանում էին Հակոբի որդիները, Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը ճաղատ գլխով ա շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Երկաթուղու վարչության կառավարիչը` ճաղատ գլխով, շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Երկաթուղու վարչության կառավարիչը ճաղատ գլխով, Շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։

Այդ կնոջից Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից, Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։

3. Երկխոսություն հորինի՛ր, որ կարող է լինել համերգային դահլիճում։

Հաճախորդ։ Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ հյութ տալ։

Վաճառող։ Այո՛, կարող եմ, ի՞նչ համ եք ուզում։

Հաճախորդ։ Խնձորի։

Վաճառող։ Ահա ձեր հյութը, վերցրեք այն։

Հաճախորդ։ Շնորհակալություն։

Վաճառող։ Ներեցեք արդյո՞ք այս համերգը ձեզ դուր է գալիս։

Հաճախորդ։ Այո՛, շատ։

Վաճառող։ Շնորհակալություն

Հաճախորդ։ Ձեզ էլ։

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասություններր։

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, որովհետև մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել։ Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել։ Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որ Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան։ Դրանից ե՛ւ ջերմությունն է զգալիորեն նվազել, ե՛ւ խավար  եղել։ Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում են նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են։

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց – այգաբաց , – այգի և այգ/առավոտ

այգեբաց – խաղողի վազերը բացելը

այգաբաց – լուսաբաց

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)

հայելի – նայելու ապակի

հայացք – նայվածք

ծովահայաց – դեպի ծովը նայող, ծովին ուղղված

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: – ակն, այսինքն աչք բառն է բոլորի արմատը։

Ակնթանթ – մի պահ

Ակնդետ – առանց աչք թարթելու

Ակնոց – տեսողությունը կարգավորող ոսպնյակներ

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):

քինախնդիր – քեն փնտրող, քեն պահող

վրեժխնդիր – վրեժ փնտրող

մանրախնդիր – մանրուքներին ուշադրություն դարձնող

Posted in Մայրենի 6

Մանուշակը Հյուսիսային բևեռում

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:

Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:

Նա դողում էր ցրտիցբայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակելորովհետեւ այդ նրա պարտականությունն էր:

Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:

Հեքիաթը ցույց է տալիս, որ մենք կյանքում ունենք մեր անելիքները, որոնք անկախ ամեն ինչից պետք է անենք նաև շատ կարևոր է, որ մենք ունենանք այնպիսի մարդիկ, որոնք կշարունակեն մեր գործը։

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: – Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է-են:

Նրա մազերը սև է-են:

Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է-են:

Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր-էին:

Ուրախ էր-էին անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ-ընկան:

Ջրերը կտրվեց-կտրվեցին:

Քաղաքում ինչ-որ լուրեր է-են պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի-չեին երևում:

5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է: – Ընկերդ վախենո՞ւմ է մենակ շների հետ մնալուց:

Հիշեցնե՞մ: – Հիշեցնե՞մ մեր ասած կանոնները։

Պիտի համոզե՞մ: – Պիտի համոզե՞մ, որ նա դաս անի։

Ծառը ծադկե՜լ է: – Ծառը ծաղկե՜լ է գարնանն ընդառաջ:

Որդիս պիտի կարողանա: – Որդիս պիտի կարողանա ծառ տնկել:

Հիշի՛ր: – Հիշի՛ր կարևորը փողը չէ կյանքում:

Վստահի՛ր: – Վստահի՛ր ստացածդ գիտելիքներին:

Բերե՛ք: – Բերե՛ք մեկ օրինակ այդ մասին:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան վրա լավ հյուրանոց է։ Լեռը 3776 մետր է կազմում: Լեռան վրա շատ կան անհաջող հյուրանոցներ։ Սակայն ամենալավը այդ հյուրանոցն է։ Այն նաև ունի գովազդ։ Գովազդը  հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Այնտեղ կա հրաշալի տեսարան դեպի Ֆուձիյամա լեռ։ Շատ քիչ հավանականությամբ կարող է Ֆուձիյաման չերևալ։ Տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր չի երևացել։ Մի խոսքով այնտեղ ամեն ինչ լավ է։

2. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այդ բույսը հիմնականում սնվում է թիթեռներ։

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:

Առավել արժեքավոր է մի տեսակը։ Դրա հոտը շարունակ փոխվում է:

 Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ: 

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Արդեն գիտական պատասխան կա այն հարցը։ Ք՞անի տարեկանիցեն երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու, Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու ՝ Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը ՝ Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով ՝ Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին ՝ Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։


Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Պատմության ասելիքն այն է, որ պետք չէ ամեն պատճառի հավատալ և պետք չէ խորամանկ լինել, սակայն խորամանկությունը շատ տեղեր կարող է օգնել։

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Տերը անուշադիր էր քանի որ չէր տեսել գողին։

Պահակն անխելք էր, որովհետև հավատաց գողին։

Գողը շատ խելացի էր, որովհետև շատ լավ փախուստի ձև մտածեց։

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

Իմ կարծիքով այդ տարածքը շատ հարուստ վայրում է գտնվում։ Ես հարուստ ասելով նկատի ունեմ հարուստ թաղամաս և հարուստ տուն, որտեղ շրջապատված է պահակներով։

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ գողը,

Հասկանում է, որ գողության համար են լացելու։

     բ/  պահակը․

Հասկանում է իբրև տիրոջ համար են լացելու։

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) Վերանգրի՛ր ։

Անխելք պահակը և խելացի գողը

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրի՛ր

ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,

Գայլն անցնում էր մի վրանի մոտով, երբ նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում, բայց այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին և Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց ու Ասաց.

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

բ) երկու նախադասություն հանելով:

Վրանի մոտ անցնում էր գայլը, երբ տեսավ, որ այնտեղ հովիվները  գառան միս են ուտում:  Այդ փաստը գայլին դուր չեկավ և  նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

2. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

 Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք:

Սուրենին են ասում

 Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:

Սուրենին և նախագահին են համոզելու

Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: 

Եղեգնի նման

Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:

Դուրս է գալիս եղեգնի նման և ճոճելով բարակ իրանը։

Posted in Մայրենի 6

Ճշմարտության մոլորակ

1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն: Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

Տանձերին խուտուտ տվող մեքենան մարդկանց կարղ է օգնել հեշտ տանձ քաղելու։

Սառույցը տապակելու խեցամանը կարող է շուտ սառեցնել սառույցը։

Կշեռքը ՝ ամպերը կշռելու համար կարող է օգնել ինքնաթիռներին սահուն թռչել։

Հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ կարող է մարդիկ դրանով քարերին տալ գեղեցիկ գույն և տեսք։

Երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում կարող է օգնել շինարարներին հաճույքով գործ անել։

2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով

Մի մարդ ապրում էր Ստի մոլորակում։ Նա, երբ գնում էր գնումներ անելու, զգում էր, որ նրան խաբում են։ Նա չգիտեր՝ ինչ է խաբելը։ Դրա պատճառով անդադար տանջվում էր։ Ամեն հարցում նա իրեն խաբված էր զգում։ Այդ մոլորակում բոլոր մարդիկ ապրում էին խաբեությամբ։ Դա նրան ընդհանրապես դուր չէր գալիս։ Այդ պատճառով նա աշխատեցրեց իր տրամաբանությունը և ստեղծեց մի մեծ դպրոց։ Սովորեցրեց բոլոր այդ քաղաքի բնակիչներին, թե ինչ է խաբելը։ Այդ օրվանից այդ քաղաքը ապրում էր ազնիվ և համերաշխ։

Posted in Մայրենի 6

Հսկայի մազերի

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկային։

2. Ո՞ր հեքիաթին կամ ստեղծագործության ես նմանեցնում։

Կռնատ աղջիկը, որովհետև կինը ամեն ինչ անում էր, որ քշեր Լուսիկին, բայց վերջում նա պատժվեց։

3. Ի՞նչ միտք , գաղափար կարող է արտահայտել այս հեքիաթը։ 

Իմ կարծիքով այս հեքիաթը արտահայտում է այս միտքը ՝ ուրիշի համար փոս փորողը, հենց ինքն է ընկնում փոսի մեջ։

Posted in Մայրենի 6

Մի մարդու պատմություն

Մի մարդ ապրում էր շատ աղքատ վայրում։ Նա նույնպես շատ աղքատ էր։ Երբ նա գնաց դպրոց, նրան սկսեցին շատ ճնշել։ Այնքան էին ճնշում, որ նա այլևս չէր ուզում դպրոց գնալ։ Նա սկսեց դպրոց չգնալ։ Սկսեց շատ կենտրոնանալ իր ապագայի վրա։ Ընդունվեց համալսարան և սովորեց շատ լավ։ Դարձավ շատ հայտնի գիտնական։ Նրանք, ովքեր ճնշում էին նրան, սկսեցին շատ հոգ տանել նրա համար։ Այնպես, որ մարդուն ըստ իր արարքի են ճանաչում: