Posted in Հայրենագետի ակումբ

Հին հայկական ուտեստներ. Մշոշ

Բաղադրիչներ.
կարմիր լոբի — 1 բաժակ,
սոխ – 3-4 գլուխ,
նուշ կամ ընկույզ – 1/2 բաժակ,
չամիչ կամ ծիրանի չիր- 1/2 բաժակ,
աղ, բուսայուղ


Լոբին գիշերը թրջել: Առավոտյան եփել մեծ քանակի ջրում: Եթե կարիք լինի, սառը ջուր ավելացնել: Եփվելուց հետո տրորել, խյուսի նման դարձնել լոբին: Նուշը կամ ընկույզը եռման ջուրը լցնել, կեղևը հանել, մանրացնել: Սոխը մանրացնել, սոխեռած անել: Կարելիի է մի քիչ ալյուր բովել սոխեռածի հետ: Չամիչը կամ չիրը լվանալ, քամել, տրորել, խառնել լոբուն: Բոլորը իրար խառնել, ավելացնել լոբու եփուկից, մարմանդ կրակով եփել: Ստացվում է համեղ և հագեցնող շիլայամնան կերակուր: Զարդարել չրով, ընկույզով, մատուցել:

Մշոշի մասին

Աշխարհում ամեն մի երկիր ունի իր ամենահայտնի ուտեստը ։ Սակայն շատ ուտելիքներ մոռացվել են ։ Ես կպատմեմ ոչ այդքան հայտնի մշոշ ուտեստի մասինը ։ Մշոշը հայկական խոհանոցի մի մասնիկն է ։ Բարեկենդանը ինչպես որ նշվում եր հին ժամանակ այնպես ել նշվում է 21-րդ դարում ։ Մեծ պահքի շրջանում մարդիկ 48 օր չեն կողդմնորոշվում ինչ պատրաստեն նրանք պատրաստում են հին հայկական ավանդական մշոշ։

Ահա մշոշի պատրաստման եղանակը ։