Posted in Հայրենագիտություն

Ինքնաստուգում

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Վրաստան,Իրան,Ադրբեջան,Թուրքիա։

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Շիրակ-Գյումրի
Լոռի-Վանաձոր
Տավուշ-Իջևան
Կոտայք-Հրազդան
Գեղարքունիք-Գավառ
Արմավիր-Արմավիր
Արարատ-Արտաշատ
Արագածոտն-Աշտարակ
Սյունիք-Կապան
Վայոց ձոր-Եղեգնաձոր

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Աուրյան 186կմ

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Արագած 4090մ

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայք

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիք

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիր

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Սյունիք

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Արմավիր

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Արարատ,Արմավիր,Արագածոտն,Կոտայք

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Արաքս անցնում է Թուրքիայի սահմանով, Իրանի և Ադրբեջանի։

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

Սյունիք

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Շիրակ,Լոռի,Տավուշ

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

Ախուրյան,Հրազդան,Արփա։

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

Արգիշտի առաջինը

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

Կումայրի,Լենինական,Գյումրի

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

Տրդատ 3-է 301 թվականին։

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Գրիգոր Լուսավորիչը բերել է հայաստան քրիստոնեությունը։

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։

Ջերմուկի ջրվեժը

20.Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։

21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։ Ինչու՞:

Այո, մենք բացահայտում էինք նոր վայրեր,տեսարժան վայրեր։

22. Շնորհակալություն։

Երրորդ ուսումնական շրջանի hաշվետվություն հայրենագիտությունի

Posted in Հայրենագիտություն

Երրորդ ուսումնական շրջանի hաշվետվություն հայրենագիտությունի

Այս ուսումնական շրջանում իրականացրել եմ հետևյալ նախագծերը։

Երևանի կամուրջներ

Ինչպես ենք նշում Սուրբ Հարության տոնը իմ ընտանիքում

Գյումրվա հումոր

Գյումրի

Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել եմ եմ հետևյալ նյութերը։

Տավուշի մարզի տեսարժան վայրերը

Տավուշի մարզ

Սուրբ Հարության տոն,Ծաղկազարթ

Շիրակի մարզի տեսարժան վայրերը

Սյունիքի մարզի տեսարժան վայրեր

Շիրակի մարզ

Սյունիքի մարզ

Երկու տեսարժան վայրեր

Վայոց ձորի մարզ

Տեառնընդառաջ

Սևանա լիճ

Գեղարքունիք մարզի 2 տեսարժան վայրեր

Գեղարքունիքի մարզ

Posted in Հայրենագիտություն

Երևանի կամուրջներ

Կարմիր կամուրջը

Կարմիր կամուրջը կիսավեր կամուրջ է Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Քաղաքի հնագույն կամուրջներից է։ Պատրաստված է կարմիր տուֆից, որտեղից և գալիս է անվանումը։ Վերակռուցվել է 1679 թվականին երկրաշարժից հետո։ Այն կապում էր Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Այս կամրջով է նախկինում անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին։20-րդ դարում կամուրջը փլուզվել է։

Նախկինում դրա վրայով անցնում էին սայլեր, հեծյալներ և հետիոտներ։ Կամուրջն ունի կամարավոր բացվածք, որոնցից երկու կենտրոնականները մեծ են, և դրանց միջով հոսում է գետը, իսկ 2-ը փոքր են՝ համեմատաբար բարձրադիր։ Դրանց միջով անցնում են մոտակա հանդամասերը ոռոգող ջրանցքներ։  

Հրազդանի ձորի ջրանցույց 

Հրազդանի ձորի ջրանցույց կառուցվել է 1950 թվականին Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Այն նախատեսված է ափից ափ ջրի տեղափոխման համար։ Կամուրջը կառուցված է մուգ մոխրագույն կոպտատաշ հատովի բազալտից։ Ցավոք այս կամրջի մասին շատ տեղեկություններ չկան։

Մեծ Հրազդան

Այդ կամուրջը գտնվում է Երևանում, Հրազդան գետի վրա։ նաև նա յոթկամարանի ։ Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ կամրջի ծայրերին երկու փոքր հրապարակ կա։ Կամրջի աջ ափին Երևանի կոնյակի գործարանն է, ձախ ափին՝ Երևանի գինու կոմբինատը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։ Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հաղթանակի կամուրջ

Հրազդանի մեծ կամուրջը (ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ), միակամար կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու Հյուսիսային շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի ավտոճանապարհի հետ։ Գործարկվել է 1956 թվականին։

Երկաթբետոնե կոշտ ամրանավորմամբ կամարային թռիչքային կառուցվածք է՝ միջանցիկ վերթաղային կառուցվածքով։ Մոտեցումներն իրականացված են երկաթբետոնե հեծանային թռիչքային կառուցվածքներով։ Երկարությունը 375 մետր է, բարձրությունը՝ 60,5 մետր։ Կառույցի ճարտարագետներն են Ա. Հովնանյան, Վ. Փինաջյան, Ն. Սլավինսկի, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան։

Դավիթաշենի կամուրջ

Դավթաշենի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով Երևանում, մետաղական կամուրջ Հրազդան գետի վրա Երևանում։ Միացնում է Արաբկիր վարչական շրջանը Դավթաշեն վարչական շրջանին։ Երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32, բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92 մ է։ Հրազդան գետի վրա գտնվող կամրջի շինարարությունը սկսվել է դեռևս 1970-ական թվականների կեսերից։Կամուրջը նախագծվել է «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի (ներկայումս՝ Տրանսնախագիծ) և կառուցվել Կամուրջշին ընկերության կողմից և Շահագործման է հանձնվել 2000 թվականին։

Posted in Հայրենագիտություն

Տավուշի մարզի տեսարժան վայրերը

Տավուշի մարզը շատ հարուստ է բնակությամբ՝ ձորերով, ջրվեժներով, բնական ջրամբարներով, ինչպես նաև, ինչպես նաև մարդկանց կողմից ստեղծված պատմաճարտարապետական հուշարձաններով։

ՀԱՂԱՐԾԻՆ

Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 18 կիլոմետր հեռուՀարավային կողմում գտնվող ձորակում հոսում է Հաղարծին գետակը, իսկ արևելյանով՝ Մեծ Աղբյուրը։ Հաղարծինի կազմում են երեեք երեք եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Գրիգոր և ս. Ստեփանոս։

Սուրբ Աստվածածնի տաճարը բավականին բարձր շինություն է։ Հատակագիծն ունի  խաչի տեսք։ Կառուցված է հայկական գմբեթավոր տաճարի ոճով, չունի սյունաշարեր։ Կառուցվել 1071 թվականին և վերակառուցվել է 1281 թվականին։

Ս. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 10—11-րդ դարում: Իսկ գավիթը՝ 13-րդ դարում։

Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1244 թվականին։

Կարևոր կառույց է նաև Սեղանատունը, որը կառուցվել է 1248 թվականին, Մինաս ճարտարապետի կողմից։ Գմբեթները լուսավորում են սեղանատունը և հիշեցնում են հայկական ազգային երդիկները։

A picture containing outdoor, sky, church, house

Description automatically generated



Գոշավանք

Գոշավանքը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում։ Այն 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկն է։ Անունը ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Վանքն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան։ Այստեղ կրթվել և գործել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի կրթամշակութային ավանդույթները:

Աղբյուրը՝ Տավուշի մարզպետի աշխատակազմ (mtad.am)

Posted in Հայրենագիտություն

Տավուշի մարզ

Տավուշի մարզկենտրոնը  Իջևանն է։ համայնքների թիվն է 5 ՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում: Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք։ Ընդհանուր տարածքը`   5.8 կմ² է։ Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1։ Ամենամեծ քաղաքը Դիլիջանն է։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:

Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:

Posted in Հայրենագիտություն

Ինչպես ենք նշում Սուրբ Հարության տոնը իմ ընտանիքում

Մենք սկսում ենք Զատիկի ծեսը ատրաստելով կաթնահունց պատրաստելով։ Այնուհետև պատրաստում ենք զատիկի այլ կերակրատեսակներ։ Հետո ներկում ենք հավկիթները, պատրաստում սեղանը։ Սեղանին ենք դնում կարմիր գինին։ Այս բոլոր պատրաստությունների մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս հավկիթների զարդարելը։

Այս ամենի հետ մեկ տեղ հաճաում ենք եկեղեցի, նաև այցելում մեր հարազատներին։ Իսկ երկուշաբթի օրը գնում ենք գերեզմանատուն և այցելում մեր հանգուցյալ հարազատներին։

Posted in Հայրենագիտություն

Սուրբ Հարության տոն,Ծաղկազարթ

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Ծաղկազարթ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Արատեսի ճափորդություն

Զորաց եկեղեցի

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի  թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Կա կարծիք, որ եկեղեցին կառուցվել է զինվորական նպատակով, քանի որ այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ, և իշխանները պետք է մարտնչեին նրանց դեմ։ Եկեղեցին գտնվում է կանգուն վիճակում։

Արատեսի վանք

Վանքը գտնվում է Եղեգիա գետի Արատես վտակի ափին։ 13-րդ դարում Ստեփանոս արք․ Օրբելյանը վանքն իր կալվածքներով հանձնել է Նորավանքին որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։ Վանքն ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։

Արփա գետ

Արփան Արաքս գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների։ Ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։

Գետի երկարություն 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջըրհավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այստեզ կառուցված են մի շարք ջրհան կայաններ և ՀԷԿ-եր։

Արատես գետ

Արատես գետը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և միախառնվում Կարակայա գետին։ Երկարությունը 12 կմ է։ Ընդհանուր ջրահավաք մակերեսը` 33,2 կմ²։

Posted in Հայրենագիտություն

Գյումրվա հումոր

Իմ Գյումրի նախագիծ

-Պամիդորն քանի՞ս է:
-200:
-Կանաչ է, 150-ով տուր:
-150-ով տամ, կկարմրի՞…

-Ու՞ր էդպես հերսոտած կերթաս…
-Մկոյին սպանելու…
-Ընչի՞ այ տղա:
-Անցյալ տարի ընձի ըսավ բեգեմոտ:
-Տարիմ անցել է, նո՞ր միտքդ ընկավ:
-Գազանանոցից կուգամ:

Պոլոզ Մուկուչը գնում ա բար` լրիվ մերկ վիճակում, միայն` վրան մի կտոր փաթաթած, հարցնում են.
-Ծո Մուգուճ, ըդիկ ի՞նճ կդոր է:
-Հեչ, մե կես մեդրըմ էլ տունը կա: 

Պա’պ, ըսիգ ի՞նճ է:
-Դաշնամուր:
-Ուդե՞մ:
-Չէ, ախմախ լագո’տ, ինչը՞խ պդի ուդես: Սպասե,մերդ կուգա, կկճպե, կուդես: 

Պոլոզ Մուկուչը մի տեղ ձրի քաբաբ է ուտում, մի 30 հատ ուտելուց հետո ասում է.
– Թուու, սոխով էր… Սոխով հեչ չեմ սիրե:

Posted in Հայրենագիտություն

Շիրակի մարզի տեսարժան վայրերը

Լմբատավանք

Լմպատավանքը  հայկական հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։ Ճիշտ անվանումը  Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի է։ Արտաքուստ և ներքուստ ունի խաչաձև հատակագիծ։

Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Ըստ արձանագրության, գմբեթը X դարում է վերականգնվել։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։

Հառիճավանք

Հառիճվանքը գտնվում է Հառիճ գյուղում Գյումրիից 22 կմ հեռավորության վրա: Նախկինում նաև կոչվել է  Ղփչաղավանք։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, փախչելով սելջուկներից, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել։  Նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել, և օրիորդը փրկվել է: