Posted in Հունվարյան ճամբար․ <>

Հաշվետվություն

Ուսումնական երկրորդ շրջանում մենք արեցինք ուսումնական ճամբար։ մենք գնում եինք մխիթար տարբեր մասնաճուղեր օրինակ՝ Արևմուտք,Հյուսիս և վերջում մենք խաղում եինք ինտելեքտուալ խաղեր և գրում եինք օրապատումներ։ Ահա այդ օրապատումները։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրապատում

Այսօր մենք սկսեցինք օրը ընդհանուր պարապմունքից՝ ինչպես միշտ ։ Վերադարձանք դասարան և սկսեցինք մեր ճամբարը ։ Մենք գտանք և գրեցինք մայր մեղվի և մեղուների մասին հետաքրքիր փաստեր։ Մեզ հյուր եկան Քոլեջի ուսանողները ։ Սովորեցրեցրին մեզ canva ծրագիրը ։ Մենք պատրաստեցինք մեղվի լոգո ։ Գնացինք ազգային երգ ու պարի ։ Սովորեցինք նոր պար։ Այսօրվա օրը շատ լավն էր։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Մեղուներ և Մայր մեղու

Մեղուներ

Մեղուները մտնում են թռչող միջատների խմբի մեջ։ Սերտ կապված են մրջյունների հետ նաև կապված են իրենց աշխատասիրությամբ։ Մեղուներն ունեն քսանմեկ հազար տեսակ և 520 ցեղ։ Նրանք հավաքում են նեկտար ոչ միայն մեղրի համար այլ նաև էներգիայի համար , ծաղկափոշին օգտագործում են սպիտակուցներով լի սնունդ ստանալու համար ։ Մեղուն թաղանթաթև միջատ է ։ միայն մեկ փեթակից ստացվում է 20-25 կգ մեղր։

Մեղրատու մեղու կամ ընտանի մեղու կամ ել եվրոպական մեղու ։ Մայր մեղուները միակ չկծող մեղուներն են ։ Նրանք նաև միակ ձվադրող մեղուներն են ։ Հնագույն ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են մայր մեղվի կառուցվածքը։Հնագույն ժամանակներից մարդիկ բազմացնում են մայր մեղուներին։Մայր մեղուների մարմինը կազմված է երեք մասից գլուխ,կուրծք , փոր։Նրա մարմինը ծածկված է փոքրիկ մազերով։Նրա մազերը ծառայում են նրա համար պաշտպանողական լինելու և բակտերիաներից խուսափելու համար։Գլխի վրա կան 2 մեծ բարդ աչկեր և երեք պարզ աչկեր։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրապատում

Այսօր մենք գնացինք հյուսիսային դպրոց ցուցահանդեսի։ Տեսանք շատ գեղեցիկ նկարներ ։ Մենք տեսանք նաև գծագրական նկարների սենյակ ։ Տեսանք ինչպես են աշակերտները ինչպես են գծագրում ։ Հետո տեսանք նկարչության սենյակը։ Վերադարձանք Արևելյան դպրոց և խաղացինք ինտելեքտուալ խաղեր։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրապատում

Այսօր մենք ուղի բռնեցինք դեպի քանդակի դպրոց։ Բոլորը պետք է մեղու պատրաստեին։ Ես մեղվից հետո պատրաստեցի բադ ։ Հետո մենք հետ վերադարձանք Արևելյան դպրոց զրուցեցինք մեր այս շաբաթվա անելիքների մասին։ Հետո մեզ հյուր եկան քոլեջից երկու ուսանող մեզ սովորեցրին, թե ինչպես օգտվել Capcut ծրագրից ։ Նրանք գնացին, իսկ հետո մենք խաղացինք ինտալեկտուալ խաղեր։Այսօրվա մեր օրը շատ լավն էր և հագեցած։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրապատում 16.01.2023

Այսօր մենք այցելեցինք Հյուսիսային դպրոցի ոսկերչության և կավագործության սենյակ։Առաջինը մտանք ոսկեգործության սենյակ ։ Մենք այնտեղ տեսանք գեղեցիկ արծաթյա զարդեր։ Տեսանք ինչպես են ստեղծում դրանք ։ Հետո ճանապարհ ընկանք դեպի դարփնի սենյակ, իսկ այնուհետև՝ կավի սենյակ։ Այնտեղ ես պատրաստեցի սովետական համակարգիչ։Հետո եկանք ետ Արևելյան դպրոց և թխեցինք գաթա։ Այն համտեսեցինք ։ Մեզ հյուր եկան ավագ դպրոցի ճամբարականները, և կարդացինք բառբառներով հեքիաթ և քննարկեցինք ։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրապատում

Այսօրը նույնպես սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Հետո գնացինք Արևմտյան դպրոց, հանդիպեցինք առաջին ջոկատի հետ ։ Սովորեցինք ստեղծել ինտելեկտուալ խաղ, նաև խաղացինք վիկտորինա՝ quizziz ծրագրով ։Հետո վերադարձանք Արևելյան դպրոց և շարունակեցին հունվարյան ճամբարը։Մենք խաղացինք հոլ, իսկ հետո վերադարձանք դասարան:

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրապատում․ 12.01.2023

Ինձ համար այսօր մեր ճամբարի լավագույն օրն էր։ Մենք այցելեցինք սառցադաշտ։ Ես այստեղ նախկինում եղել էի և մի քանի դաս արել, սակայն հենց հայտնվեցի սառույցի վրա, հասկացա, որ չեմ հիշում սահելու տեխնիկան։ Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք։ Քանի որ Հայաստանում սահելը այնքան ընդունված չէ, որքան Ռուսաստանում կամ այլ երկներում, կարծում եմ սա շատ լավ միջոցառում էր բոլորի համար։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրապատում․ 11.01.2023

Այսօր մենք ամփոփեցինք ես և տիեզերքը նախագիծը։ Կարդացինք Սուրբ Ծննդյան գրական գործի մի մասը։ Խաղացինք սեղանի խաղեր։ Ինձ շատ դուր եկավ առողջագիտության դասը։ Թեման ցրտին դիմակայելու մասին էր։ Քանի որ այժմ ձմեռ է, և մենք պետք է գնանք ճամբար, ցրտից պաշտպանվելու մասին խորհուրդները շատ օգտակար էին։

Posted in Հունվարյան ճամբար․ <>

Օրվա պատում 10.01.2023

Այսօր մեր հունվարյան ճամբարի երկրորդ օրն էր ։ Մենք խաղացինք ինտելեկտուալ խաղեր։ Լուծեցինք լեզվական հանելուկներ և գրեցինք << Ես և տիեզերքը>> նախագիծը։ Այդ նախագծի համար ես կատարեցի մի փոքր հետազոտություն և նյութ պատրաստեցի օզոնի շերտի մասին։ Օրը շատ տպավորիչ էր։ Ես անհամբեր սպասում եմ մեր վաղվա օրվան։