Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:

Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

  1. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտ- վել:

Ք. ա. 54 թ.

  1. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:

Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

  1. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:

Ք. ա. 36 թ

  1. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:

Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: 

  1. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտա- նիքը գերության մեջ:

Նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:

Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից:

Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Ք.ա. 69

Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:

Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր:

Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:

Ք. ա. 66 թ.

Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

 Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:

Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

  1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:

Տիգրան 2 ուշադրություն է դարձրել տարածքները մեծացնելու վրա, իսկ Արգիշտի 1 տարածքը հարստացնելու վրա։

  1. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:

 Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը:

Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Սելևկյան պետությունը

  1. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

  1. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Կոմմագենեն, Կիլիկիան, Փյունիկիան և Բեյրութը։

  1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

  1. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

 Ք. ա. 72 թ.

  1. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: 

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: 

Posted in Պատմություն 6

Ճամփորդություն դեպի Էջմիածին

Այսօր մենք գնացել էինք Էջմիածնի Մայր Աթոռ եկեղեցու թանգարանները։ Մենք շրջեցինք այդ տարածքում։ Այնտեղ կային շատ գեղեցիկ ծառեր։ Տարածքը շատ կանաչ էր։ Այնտեղ նաև կային շատ գեղեցիկ կառուցված շինություններ։ Մենք երկու թանգարան այցելեցինք։ Առաջինը Ալեք և Մարի Մանուկյաններ գանձատուն-թանգարանն էր։ Այնտեղ տեսանք մնացորդներ Նոյյան տապանից ։ Տեսանք Հիսուս Քրիստոսի խաչափայտից մի փոքրիկ մասունք։ Երկրորդ թանգարանում տեսանք շատ նկարներ։ Այնտեղ կային շատ հայտնի նկարիչների նկարած նկարներ, օրինակ ՝ Հովհաննես Այվազովսկու նկարները, Ռուբեն Սևակի նկարները, նամակները և այլն։ Այս ճամփորդությունից ես շատ բան սովորեցի և այն ինձ շատ դուր եկավ։

Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

1.ով և երբ է թագավորել Մեծ հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա  ավագ որդի Արտավազդ 1-ը

2.ինչու Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան

որովհետև Պարթևստան հետ պատերազմում Մեծ Հայքը պարտվեց և Տիգրան արքայանզը պահանջեցին որպես պարտանդ

3.ով էր Տիգրան 2-ի հայրը,և երբ է ն թագավորել:

Տիգրան 2-ի հայրը Տիգրան 1-ը, Արտավազդ 1-ից հետո մոտ ք.ա.115թ., գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև ք.ա.95 թվականը:

4.երբ է Տիգրան թագադրվել Տիգրան 2-ը և որտեղ:

ք. ա. 95թ. վերադառնալով հայաստան արքայանզ Տիգրանը թագադրվեց Աղնձիկ նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում:

5.որ թվականներին է իշխել Տիգրան 2 մեծը:

ք.ա.95-55 թթ.

6.երբ և ինչպես է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

իր թագավորության  երկրորդ տարում ք.ա.94 թ., Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխով Արտանես երվանդունուն և ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:

Posted in Պատմություն 6

Փաստեր Էջմիածինի մասին

1.Անվանումներ

Ըստ Մովսես Խորենացու, մինչև Վաղարշապատ կոչվելը՝ քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ ավելի վաղ՝ Արտիմեդ: Վարդգեսավան անունը կապում են Վարդգես Մանուկի հետ, որը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը։ Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով:

2. Էջմիածի՞ն, թե՞ Վաղարշապատ

Շատերին է հայտնի, որ էջմիածնաբնակ քաղաքացին որոշ փաստաթղթերով կարող է էջմիածնեցի համարվել, մեկ այլ տվյալներով՝ վաղարշապատցի: Բանն այն է, որ Էջմիածինը Վաղարշապատ է անվանցել 1920թ.-ին, իսկ 1945թ.-ին կրկին վերանվանվել է Էջմիածին: Դրանից հետո քաղաքի անվան փոփոխման հետ կապված որևէ որոշում չի հրապարակվել, սակայն 1996թ.-ից կրկին գործածության մեջ է դրվել Վաղարշապատ անունը:

600px 06 Chardin Ecs miazin nommée communément les trois eglises - Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

3.Հնամենի բնակավայր

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այստեղ է գտնվում Շրեշ բլուրը, Մեծամորը, որոնք թվագրվում են Էնեոլիթյան ժամանակաշրջանին:

4.Առաջին հիշատակություններ

Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները հայտնել է Վանի թագավոր Ռուսա Բ-ն՝ կոչելով բնակավայրը Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ: Արդեն 3-րդ դարի վերջերի Վաղարշապատի մասին տեղեկություններ է հաղորդում Ագաթանգեղոսը:

93015ff6a508d9d0fc6eea25c1cc2008 - Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

5.Հոգևոր մայրաքաղաք

Հայաստանում քրիստոնեության ընդունում հետո Վաղարշապատը դառնում է հայոց հոգևոր կենտրոն։ Միջնաբերդում կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հոիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրն է:

6.Էջմիածնի տարածքում վեց եկեղեցի կա՝

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Սուրբ Գայանե եկեղեցի
  • Սուրբ Շողակաթ եկեղեցի
  • Սուրբ Մարիամ Աստվածածին
  • Զվարթնոց տաճար
22222222222 1 - Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

7.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք ունեցավ, ըստ որի՝ Միածին որդին, իջնելով Արարատյան դաշտավայր, Վաղարշապատ մայրաքաղաքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվի տաճարը և հաստատվի Հայոց քահանայապետական աթոռը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից:

8.Դրոշը

Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Կենտրոնում նարնջագույնով պատկերված հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։

ba30a3b67b53b01e3e5303c835f7ea68 - Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

9.Մշակույթ

Քաղաքում գործում են երեք թանգարան Կաթողիկոսարանում՝ Մայր տաճարի թանգարանը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, Հին վեհարանը և չորս թանգարան քաղաքում, ինչպես նաև երկու երաժշտական դպրոց, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը և ութ գրադարան:

10.Հայտնի էջմիածնեցիք

Էջմիածնում են ծնվել կոմպոզիտոր Մակար Եկմալյանը, նկարիչներ Մհեր Աբեղյանն ու Լևոն Մանասերյանը:

Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները, Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց:

Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:

Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը։

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Հայկազունի

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը,

Նա հիմնադրել է Արտաշատ քաղաքը։

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Posted in Պատմություն 6

Ճամփորդություն դեպի էրէբունի թանգարան

Արձակուրդից առաջ վերջին ուրբաթ օրը մենք դասարանով այցելեցինք էրեբունու թանգարան։ Թեև թանգարանը գտնվում է մեր դպրոցից հեռու, ճամփորդությունը շատ հաճելի էր դասընկերներիս հետ։ Թանգարանը գտնվում է բլրի վրա։ Այն իմ սպասածից ավելի փոքր էր։ Այնտեղ մենք տեսանք շատ նմուշներ պահպանված բերդապատից և լսեցինք դրա պատմությունը։ Մեզ տալիս էին հարցեր կապված էրեբունու հետ, որոնց մենք փորձում էինք պատասխանել։ Այդ ամենի մեջ ինձ համար ամենագեղեցիկ և ամենատպավորիչ մասն բերդապատը բարձրանալն էր և Արգիշտի արքայի քաղաքը հիմնելու սեպագիրը։ Տարածքն ինձ նույնպես շատ դուր եկավ․ շատ կանաչ կար և լավ բնություն։ Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ, և ես այն միշտ կհիշեմ։