Posted in Մայրենի

Վարություններ

  1. Բաժանել բաղադրիչների հետևյալ բառերը.

ամպամած-ամպ-մածհեռագրասյուն-հեռ-ա-գրա-սյուն հովհար-հով-հար պատշգամբ-պատ-շգամբ ծաղկաման-ծաղկ-աման վերարկու-վերար-կու ջրհոր-ջր-հոր եղջերու-եղջե-րու նվագարկիչ-նվա-գար-կիչ գրչատուփ-գրչ-ա-տուփ նշանառու-նշան-ա-ռու ոսկեզօծ-ոսկե-զօծ

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները․սյուք, բարի, ժայռ, դեղին, ալ, հորդել, քաղց, դեղձան, դեղձանիկ, սրտաբեկ։

յուք-քամի

բարի-բարեհոգի

ժայռ-ապառաժ

դեղին-շիկագույն

ալ- կարմիր

հորդել-քշել

քաղց-սով

դեղձան- դեղին

դեղձանիկ-կանարյակ

սրտաբեկ- հուսահատ

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները․մուգ, ջերմ, թափվել, օգնել, անջրդի, տխուր, ինքնակամ, ծիծաղել։

մուգ-բաց


ջերմ-սառը


թափվել-լցվել


օգնել-խանգարել


անջրդի-ջրաբի


տխուր-ուրախ


ինքնակամ-ստիպողաբար


ծիծաղել

-հեկեկալ

4. Արտահայտի՛ր մեկ բառով․ցրտերն ընկել են-ջարդ ու փշուր անել-չափից դուրս-ճանապարհ ընկնել-վնաս չունի-ձայն-ծպտուն չհանել-

ցրտերն ընկել են-ցրտել


ջարդ ու փշուր անել-փշրել


չափից դուրս-չափազանց


ճանապարհ ընկնել-ճանապարհորդել


վնաս չունի-անվնաս


ձայն-ծպտուն չհանել-

լռել

5. Հորինի՛ր փոքրիկ պատմություն քո սիրելի կենդանու մասին։

Իմ սիրելի կենդանին

Posted in Մայրենի

Բարև՜, գարո՜ւն

Բարև, գարուն, ես քեզ սպասում էի։ Սպասում էի, որ դու գաս, ու օրերը տաքանան, ծառերն ու ծաղիկները ծաղկեն, ու օդը լցվի գարնան բույրով։ Սպասում էի, որ արևոտ օրերի հետ բակում դարձյալ սկսեն խաղալ երեխաները։ Սպասում էի, որ գաս ու ես նորից՝ ապրիլին, նշեմ իմ տարեդարձը։ Սակայն ամենասպասվածն ինձ համար խաղաղությունն է, և ես շատ երազում եմ, որ այս գարունը խաղաղություն բերեի Հայաստանին և Արցախին։

Posted in Մայրենի

Ուսումնասիրում եմ իմ բլոգը

  • Ներկայացնել բլոգ
  • Գրել բլոգի հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Սեպտեմբերի 25 Առաջադրանքներ

  • Գրել, թե բլոգը ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:

https://danielkhalapyan.wordpress.com/category/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/

Իմ գրադարան բաժինը։ Օգտագործվում է քիչ որովհետև մենք դնում ենք նյութ ամեն եղանակին ոչ թե ամեն օր։

Ես չունեմ ոչ մի առաջարկ։

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:

https://mamyanhayk.edublogs.org/

Ինձ դուր է գալիս Հայկ Մամյանի բլոգը, որովհետև նա ամեն օր դնում է նյութեր արտաճանաչ։

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Իմ մայրիկը հաճախ է կարդում իմ բլոգը և հետևում իմ աշխատանքներին, երբեմն օգնում է ինձ երբ աշխատանքը բարդ է լինում։

Posted in Մայրենի

Առյուծը

․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքա:

Նա գազանների արքան է իր տեսքի և մռնչոցի համար։

2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

մռնչոց,խոշոր,ուժեղ,արտաքին։

3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա-թագավոր

խոշոր-մեծ

վեհ-բարձր

կասկածել-երկմտել

4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ-այո
ծանր-թեթև
խոշոր-մանր
մեծահոգի-փոքրոգի
ոչնչացնել-պահել
կուշտ-անկուշտ

5. Ճարպկությամբ ո՞ւմ էզիջում առյուծը:

Նա զիջում է ընձառյուծին

6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

վիճարկում,զիջում,կոչել,որս,նախազգուշացնել

7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։

230-երկու հարյուր երեսուն
700-յոթ հարյուր
800-ութ հարյուր
300-երեք հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա արյունոտ որսի վրա բացահայտ է գնում՝ իր բարձր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների մեծ արքան որսի է ելել:

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պարկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-կազմվածք,թխվածք,

-ային-փողոցային,մրգային,բանջարային

-ական-բժշկական,տնական,գերբնական

-ակ-փչակ,կլորակ,տնակ

-եղեն-ջրեղեն,խմորեղեն,ամանեղեն

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

Առյուծ կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։

Posted in Մայրենի

Ինքնաստուգում

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. ամբողջ,անգամ,երբեք,դարձավ

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով


դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

երկա~ր-կարճ
Պարզ է-բարդ
սովորական-արտասովոր
վատն – լավ

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                     

բ/ հարցերին     —————————————                    

գ/ դարակները  —————————————                    

դ/ խրճիթ          —————————————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

ածականներ

վատն
պարզ 

գոյականներ

պոչ
սեղան

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ——ձանձրանալ—————————
բ/չէր կարողանում               ——չկարողանալ—————————
գ/դնեն                                     ——դնել——————————
դ/դարձավ                              ——դառնալ——————————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա      «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

ստորոգյալ     Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  ——կաղամբ——————————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Նա շատ հարցասեր տղա էր և նա շատ էր սիրում իր ժամանակը անցկացնել ուրիշին հարցեր տալով։

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:


Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչ՞ու էր տղան շատ հարցեր տալիս։
Նա շատ հետաքրքրասեր էր։

Ինչ՞ու էր տղան տարորինակ հարցեր տալիս։
Նա ուզում էր տեսնել մարդկանց կարծիքը։

Ինչ՞ու տղան գնաց սարի գագաթ։
Նա ուզում էր հորինել հետաքրքիր հարցեր։

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչ՞ու է պետք մաքրել գոգի պատուհանը։

Ինչ՞ու են ոմանք պահում մորուքի դեմք։

Posted in Մայրենի

Իո սիրելի կենդանին

Ես ուզում եմ խոսել նապաստակների մասին: Ճագարները շատ գեղեցիկ կենդանիներ են: Նրանք շատ են վախենում ամեն ինչից և բոլորից: Նրանք հիմնականում գալիս են սպիտակ և սև մորթի գույնով: Նրանք սիրում են խոտ և գազար։ Նրանք նույնպես շատ են սիրում քաղցրավենիք, բայց դա իրենց համար լավ չէ։ Ճագարները կարող են սովորել մինչև հինգ հրաման: Ես ունեմ մի փոքրիկ սպիտակ նապաստակ տանը: Նա շատ խելացի նապաստակ է, և ես շատ ժամանակ եմ անցկացնում նրա հետ, երբ դպրոցից տուն եմ գնում։

Posted in Մայրենի

Ճախարակ

Ղ․ Աղայանի ստեղծագործություններից ես ընտրել եմ <<Ճախարակ>> բանաստեղծությունը։ Բանաստեղծությունը մի կնոջ ձոնն է իր ճախարակին։ Կինը մանում է և խոսում ճախարակի հետ, նրանից խնդրում, որ շարունակի աշխատել, որպեսզի ինքը կարողանա հոգալ ընտանիքի հոգսը։ Բանաստեղծությունից հասկանում ենք, որ մի ժամանակ ընտանիքը բարեկեցիկ է եղել, սակայն կորցրել է իր ունեցվածքը և այժմ ամբողջ հույսը ճախարակի վրա է մանր հոգսեր հոգալու համար։ Ես տխեցի այս բանաստեղծությունը կարդալիս, քանի որ զգացի, թե ինչ սոցիալական ծանր պայմաններում է ապրում ընտանիքը։

Posted in Մայրենի

Վարժություններ դասագրքից

Վարժ․ 217

Սիրտ  – սրտային

Վախ – անվախ

Քար – քարոտ

Մայր – մայրական

Երկինք – երկնային

Արև – արևոտ

Փայտ – փայտյա

Լեռ – լեռնային

Փողոց – փողոցային

Երկաթ – երկաթե

Օդ – օդային

Ծաղիկ – ծաղկային

Եղբայր – եղբայրական

Ոսկի – ոսկյա

Արծաթ – արծաթե

Ծով – ծովային

Ամերիկա – ամերիկյան

Ֆրանսիա – ֆրանսիական

Գերմանիա – գերմանական

Վարժ․ 222

Տեքստից բաց թողնված բառերը ըստ հերթականության․

 Լայնահուն ու հարդահոս գետեր

Կարկաչուն ու արագավազ առվակներ

Սառնորակ և զուլալ աղբյուրներ

Ամենամեծ լիճը Բայկալն է

Անուշահամ լճեր

Բարձր լեռներ

Թափանցիկ մշուշ

Գեղատեսիլ լիճը

Մաքուր ու թափանցիկ ջուր

Հանդարտ եղանակին

Հարուստ է լճերով

Ամենագեղատեսիլը

Գողտրիկ

Վճիտ

Վարժ․ 225

Ամենավատ – ամենից վատ, վատագույն

Գեղեցկագույն- ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ

Բարձրագույն – ամենից բարձր, ամենաբարձր

Ամենաազնիվ – ամենից ազնիվ, ազնվագույն

Ամենից հզոր – ամենահզոր, հզորագույն

Ամենից ահեղ – ամենաահեղ, ահեղագույն

Համեստագույն – ամենից համեստ, ամենահամեստ

Ամենահին – ամենից հին, հնագույն

Ամենից ծանր – ամենածանր, ծանրագույն

Ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն

Ամենից խոշոր – ամենախոշոր, խոշորագույն

Վարժ․ 228

Երեք տասնյակ – երեսուն

Չորս տասնյակ – քառասուն

Հինգ  տասնյակ – հիսուն

Վեց տասնյակ – վաթսուն

Յոթ տասնյակ – յոթանասուն

Ութ տասնյակ – ութսուն

Ինը տասնյակ – իննսուն

Սուն նշանակում է տասնյակ։

Վարժություն 229 և 230 տե՛ս նախորդ բլոգում (հանձնարաված էր երեկ):

Posted in Մայրենի

առաջադրանքներ

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Երկնիշ թվերը գրվում են կից, իսկ եռանիշ և ավել՝ հարադիր։

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

Վաթսուինհինգ, քառասունութ,հարյուր յոթ,իննսուներեք,վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց։

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

Ձայնավորից առաջ գրվում է երկու ն-ով։ Նաև երկու ն-ով է գրվում իննսունի դեպքում։

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

Պարզեցի, որ ձայնավորից առաջ գրվում է երկու ն-ով։ Նաև երկու ն-ով է գրվում իննսունի դեպքում։