Posted in Մայրենի 6

Մանուշակը Հյուսիսային բևեռում

1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:

Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:

Նա դողում էր ցրտիցբայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակելորովհետեւ այդ նրա պարտականությունն էր:

Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:

Հեքիաթը ցույց է տալիս, որ մենք կյանքում ունենք մեր անելիքները, որոնք անկախ ամեն ինչից պետք է անենք նաև շատ կարևոր է, որ մենք ունենանք այնպիսի մարդիկ, որոնք կշարունակեն մեր գործը։

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: – Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է-են:

Նրա մազերը սև է-են:

Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է-են:

Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր-էին:

Ուրախ էր-էին անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ-ընկան:

Ջրերը կտրվեց-կտրվեցին:

Քաղաքում ինչ-որ լուրեր է-են պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի-չեին երևում:

5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է: – Ընկերդ վախենո՞ւմ է մենակ շների հետ մնալուց:

Հիշեցնե՞մ: – Հիշեցնե՞մ մեր ասած կանոնները։

Պիտի համոզե՞մ: – Պիտի համոզե՞մ, որ նա դաս անի։

Ծառը ծադկե՜լ է: – Ծառը ծաղկե՜լ է գարնանն ընդառաջ:

Որդիս պիտի կարողանա: – Որդիս պիտի կարողանա ծառ տնկել:

Հիշի՛ր: – Հիշի՛ր կարևորը փողը չէ կյանքում:

Վստահի՛ր: – Վստահի՛ր ստացածդ գիտելիքներին:

Բերե՛ք: – Բերե՛ք մեկ օրինակ այդ մասին:

Leave a comment