Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու, Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու ՝ Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը ՝ Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով ՝ Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին ՝ Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։


Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,

Պատմության ասելիքն այն է, որ պետք չէ ամեն պատճառի հավատալ և պետք չէ խորամանկ լինել, սակայն խորամանկությունը շատ տեղեր կարող է օգնել։

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

Տերը անուշադիր էր քանի որ չէր տեսել գողին։

Պահակն անխելք էր, որովհետև հավատաց գողին։

Գողը շատ խելացի էր, որովհետև շատ լավ փախուստի ձև մտածեց։

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր

Իմ կարծիքով այդ տարածքը շատ հարուստ վայրում է գտնվում։ Ես հարուստ ասելով նկատի ունեմ հարուստ թաղամաս և հարուստ տուն, որտեղ շրջապատված է պահակներով։

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ գողը,

Հասկանում է, որ գողության համար են լացելու։

     բ/  պահակը․

Հասկանում է իբրև տիրոջ համար են լացելու։

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) Վերանգրի՛ր ։

Անխելք պահակը և խելացի գողը

Posted in Պատմություն 6

Առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:

Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

  1. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտ- վել:

Ք. ա. 54 թ.

  1. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:

Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

  1. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:

Ք. ա. 36 թ

  1. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:

Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: 

  1. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտա- նիքը գերության մեջ:

Նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ: