Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասություններր։

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, որովհետև մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել։ Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել։ Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որ Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան։ Դրանից ե՛ւ ջերմությունն է զգալիորեն նվազել, ե՛ւ խավար  եղել։ Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում են նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են։

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց – այգաբաց , – այգի և այգ/առավոտ

այգեբաց – խաղողի վազերը բացելը

այգաբաց – լուսաբաց

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)

հայելի – նայելու ապակի

հայացք – նայվածք

ծովահայաց – դեպի ծովը նայող, ծովին ուղղված

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: – ակն, այսինքն աչք բառն է բոլորի արմատը։

Ակնթանթ – մի պահ

Ակնդետ – առանց աչք թարթելու

Ակնոց – տեսողությունը կարգավորող ոսպնյակներ

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):

քինախնդիր – քեն փնտրող, քեն պահող

վրեժխնդիր – վրեժ փնտրող

մանրախնդիր – մանրուքներին ուշադրություն դարձնող

Leave a comment