Posted in Մայրենի 6

Իմ սիրած անկյունը դպրոցում

Ես ունեմ մի քանի սիրած անկյուն դպրոցում։ Առաջինը, որ ուզում եմ նշել, մաթեմատիկայի դասարանն է։ Մաթեմատիկան իմ ամենասիրած առարկան է։ Ես միշտ սիրով սպասում եմ այդ դասաժամին։ Դասարանում ինձ զգում եմ շատ լավ և տխրում եմ, երբ դասն ավարատվում է

Իմ մյուս սիրած անկյունը հավաքական բնույթ է կրում։ Դրանք այն բոլոր անկյուններն են, որտեղ ես սպորտով եմ զբաղում։ Ես անհամբերությամբ եմ սպասում ձեռքի գնդակի, վոլեբոլի, ֆուտբոլի և սեղան թենիսի դասերին, և այդ ժամերին այդ դահլիճներն ու դաշտերն ինձ համար ամենասիրելի անկյուններն են։

Իսկ վաղը, երբ մեր մայրենիի դասը սկսվի, մեր դասասենյակը կլինի իմ ամենասիրելի անկյունը,,,

Ես պարզապես սիրում եմ իմ դպրոցը։

Leave a comment